Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երկուշաբթի օրն այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև:

Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, Իշխանաձոր գյուղում Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Քաշաթաղի շրջվարչակազմի և հարավային թևի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են սոցիալ-տնտեսական իրավիճակին և մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրներ:

ԼՂ նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG