ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԷ) զեկույցից հետո Իրանը ծանր ջրի խմբաքանակ է տեղափոխել Օման։
Նոյեմբերի սկզբին ԱԷՄԳ-ի հրապարակած զեկույցում նշվում էր, որ ծանր ջրի պաշարները Իրանում հասել էին 130.1 տոննայի, մինչդեռ գերտերությունների և պաշտոնական Թեհրանի միջև կնքված միջուկային համաձայնագրով սահմանված չափաքանակը 130 տոննան է։