Մատչելիության հղումներ

Բանակցությունների նոր փուլ՝ նվիրված Կիպրոսի խնդրի հանգուցալուծմանը


Մուստաֆա Աքինջին, Նիկոս Անաստասիադեսն և ՄԱԿ-ի գլխավոր քրտուղար Բան Կի-մունը Մոն Պելերինում բանակցությունների ժամանակ, արխիվ
Մուստաֆա Աքինջին, Նիկոս Անաստասիադեսն և ՄԱԿ-ի գլխավոր քրտուղար Բան Կի-մունը Մոն Պելերինում բանակցությունների ժամանակ, արխիվ

Այսօր Շվեյցարիայում մեկնարկել է Կիպրոսի խնդրի լուծմանը նվիրված բանակցությունների հերթական փուլը: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսն ու «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ղեկավար Մուստաֆա Աքինջին հանդիպում են Ժնևյան լճի ափին գտնվող Մոն Պելերին քաղաքում:

Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, կողմերը բավական մոտ են վերջնական համաձայնության կայացմանը, թեև ապագա խաղաղ համաձայնագրի մի շարքդրույթներ շարունակում են լուրջ տարաձայնությունների առիթ հանդիսանալ: Դրանցից առանցքայինը կղզու թուրքական վարչակազմի հսկողության տակ գտնվող տարածքի հստակ սահմաններն են: Կիպրոսի հունական իշխանությունները պնդում են, որ թուրքական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքը չպետք է գերազանցի կղզու ընդհանուր տարածքի 28 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG