Չի բացառվում, որ արդեն այս ամիս նավթի արդյունահանմամբ զբաղվող պետություններին միավորող կազմակերպությունը` OPEC-ը, միջազգային շուկայում վառելիքի գնի հետագա անկումը կանխելու ուղիների շուրջ կարողանա ընդհանուր հայտարարի գալ: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Զանգանեն:
«Մեծ է հավանականությունը, որ OPEC-ի անդամները համաձայնեն կրճատել նավթի արդյունահանման ծավալները, ինչը մեխանիկորեն կավելացնի դրա գինը միջազգային շուկայում», - հայտարարել է իրանցի նախարարը:
Պաշտոնյայի խոսքով` համաձայնագրի կնքման դեպքում մեկ բարել նավթի գինը կարող է հասնել 55-ից 60 ամերիկյան դոլարի: Անցած շաբաթ այդ ցուցանիշը կազմում էր 47 դոլար 76 ցենտ մեկ բարելի դիմաց: