Մատչելիության հղումներ

Յագլանդ. «Ադրբեջանը ոտնահարում է իր իսկ ստանձնած պարտավորությունները»


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը չկատարելու համար: Այս մասին Յագլանդը հայտարարել է երեկ` Ադրբեջանի Գերագույն դատարանի վճռի հրապարակումից անմիջապեսհետո, որով ընդդիմադիր REAL շարժման ղեկավարը պետք է շարունակի մնալ անազատության մեջ:

«Գերագույն դատարանն այսօր դեմ գնաց Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությանը` կատարել ՄԻԵԴ վճիռները: Անհնար է թերագնահտել կատարվածի լրջությունը Ադրբեջանի` որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության համար: Տեղի ունեցածը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հանդեպ Ադրբեջանի աղաղակող արհամարհանքի դրսևորումն է», - պնդում է Յագլանդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG