Չի բացառվում, որ Թուրքիան առաջիկայում Ռուսաստանից հակաօդային պաշտպանության նորագույն համակարգեր գնի: Այդ մասին «Ինտեֆաքսի» հետ զրույցում նշել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը:
«Մոտ ապագայում Ռուսաստանում կայանալու է երկկողմ ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվելու է նաև С-400 տեսակի հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավոր վաճառքը Անկարային», - նշել է ռուսաստանցի պաշտոնյան: