Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնականին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շիին, ով Հայաստան է ժամանել «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական է գնահատել Հայաստան - ՆԱՏՕ համագործակցությունը, կարևորել Հայաստան - ՆԱՏՕ 2014-2016թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) հաջող իրականացումը, ինչպես նաև 2017-2018թթ. համար նոր անհատական ծրագրի մշակումը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան - ՆԱՏՕ քաղաքական երկխոսության, տարբեր ծրագրերի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների, միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ ներգրավածության շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG