Մատչելիության հղումներ

Թրամփի առաջին հանդիպումը՝ արտերկրի ղեկավարի հետ


ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն ընտրություններում տարած հաղթանակից հետո առաջին հանդիպումն է ունեցել արտասահմանյան ղեկավարի՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ:

Զրույցի թեման հայտնի չէ: Սակայն, նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Տոկիոն պետք է ավելի շատ փող ծախսի իր տարածքում ամերիկյան ռազմակայանների տեղակայման համար:

«Ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցը չեմ մանրամասնի»,- ասել է Աբեն՝ նշելով, որ բանակցությունները կրում էին ոչ պաշտոնական բնույթ: «Ես կարծում եմ, որ առանց մեր երկրների միջև վստահության, երկկողմ դաշինքը չի կարող գոյատևել: Մեր քննարկման արդյունքներով, ես համոզվել եմ, որ պարոն Թրամփն առաջնորդ է, որին կարելի է վստահել»,- հավելել է Ճապոնիայի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG