Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի Յըլդիզի Տեխնիկական համալսարանի շուրջ հարյուր դասախոսների՝ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերությունը:
Ձերբակալության համար հիմք է հանդիսացել բջջային հեռախոսներում առկաBylock ծրագիրը, որը հուլիսի 15-ի զինված հեղաշրջման կազմակերպիչներն օգտագործել են ներքին շփման համար, քանի որ այդ ծրագիրը համարվում է վստահելի՝ գաղտնի հաղորդակցությունների համար: