Մատչելիության հղումներ

ՔԿ. Պայմանագրային զինծառայողի դիակը հայտնաբերվել է հրազենային վնասվածքով. հարուցվել է քրգործ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Իվան Հայրապետյանի մահվան դեպքի առթիվ։

«2016 թվականի նոյեմբերի 17-ին` ժամը 21:50-ի սահմաններում, Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հսկիչ-անցագրային կետի շինությունում հայտնաբերվել է 2016 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 18-ը գումարտակի արագ արձագանքման խմբում ծառայության ընդգրկված նույն գումարտակի գնդացրորդ, պայմանագրային զինծառայող Իվան Դավիթի Հայրապետյանի դիակը` բերանի աջ ստորին և գլխի ձախ գագաթային հատվածներում միջանցիկ հրազենային վնասվածքով: Քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի [Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը] հատկանիշներով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG