Մատչելիության հղումներ

Կրեմլ․ Պուտին - Թրամփ հանդիպման կոնկրետ ժամկետներ չկան


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը այս շաբաթ ավելի վաղ տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են հնարավոր հանդիպման հարցը, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա հավելել է, թե լուրերն այն մասին, որ Թրամփը հունվարի 20-ի իր երդմնակալության արարողությունից հետո պատրաստում է ուղևորվել Մոսկվա՝ «սուտ են»:

Այսօր ավելի վաղ ռուսաստանյան «Իզվեստիա» թերթը, հղում անելով ԱՄՆ Հանրապետական կուսակցության իր բարձրաստիճան աղբյուրին, գրել էր, թե Թրամփը պատրաստվում է մեկնել Մոսկվա:

Պեսկովը հայտարարել է, որ հնարավոր հանդիպման ժամկետների մասին որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG