Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը անտարբեր է Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների արդյունքների նկատմամբ։
Նա նշել է, որ Թեհրանը ականատես եղավ ատելության, որ գալիս էր և՛ դեմոկրատներից, և՛ հանրապետականներից:
«Մենք ո՛չ սգում, ո՛չ էլ տոնում ենք», - ասել է Իրանի հոգևոր առաջնորդը՝ հավելելով, որ երկիրը պատրաստ է դիմանալ ցանկացած հետևանքի: