Մատչելիության հղումներ

Մեդվեդև. Ուլյուկաևի ձերբակալությունը արտակարգ իրադարձություն էր իշխանության համար


«Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի ձերբակալությունը արտակարգ իրադարձություն էր կառավարության և ընդհանուր առմամբ իշխանությունների համար», - ասել է երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Ալեքսեյ Ուլյուկաևը ձերբակալվել է երկու օր առաջ «Ռոսնեֆտ»-ից երկու միլիոն դոլար կաշառք վերցնելու կասկածանքով: Նախարարը, որ մինչև հունվար տնային կալանքի տակ է մնալու, չի ընդունում մեղադրանքը:

Մեդվեդևը երկրի իրավապահ համակարգից պահանջել է գործի մանրազնին քննություն՝ ավելացնելով, որ «բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG