Մատչելիության հղումներ

Էրդողանը մեղադրում է Բրյուսելին ու Բեռլինին PKK-ին աջակցելու համար


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե Բրյուսելը քրդական աշխատավորական կուսակցության զինյալների և Թուրքիայում հեղաշրջման դավադիրների կենտրոն է դարձել:

Պակիստան մեկնելուց առաջ մամուլի ասուլիսում Էրդողանն ասել է․ - «Բելգիան հիմա կարևոր կենտրոն է դարձել ոչ միայն քրդական աշխատավորական կուսակցության զինյալների, այլ նաև Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության համար:

Ոչ մեկը հոգ չի տանում, երբ այնտեղ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, մեր մզկիթներն են հրկիզվում»:

Էրդողանը նաև Գերմանիայն է մեղադրել: Նա ասել է, որ Գերմանիան լիարժեքորեն չի պայքարում ահաբեկչության դեմ, աջակցում է քրդական աշխատավորական կուսակցությանը և որ ինքը գերմանացի պաշտոնյաներին փաստաթղթերով ապացուցել է, որ այդ կազմակերպությունը Գերմանիայում դրամահավաքներ է անցկացրել քրդական աշխատավորական կուսակցության զինյալների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG