Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ ասել է, թե չի կարծում, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ կհամարի Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը:
Կլիմայի փոփոխության հարցերով Մարոկկոյում անցկացվող ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներում հեռուստատեսային հարցազրույցում Օլանդն ասել է, որ այդ համաձայնագիրը անվտանգության երաշխիքներ է տալիս:
Իսկ կլիմայի փոփոխության Փարազի համաձայնագրերի վերաբերյալ Օլանդն ասել է, թե Փարիզի գագաթաժողովում ընդունված փաստաթուղթը անշրջանցելի է: Համաձայնագիրը նա պատմական է համարել:
Դոնալդ Թրամփը նախընտրական շրջանում խոստացել էր վերանայել ԱՄՆ-ի դիրքորոշումը:
Օլանդն ասել է, թե Ամերիկայի հանրությունը պետք է հասկանա կլիմայի փոփոխության ռիսկերը:
Անցյալ տարի մոտավորապես 200 կառավարություններ ստորագրել են կլիմայի փոփոխության ռիսկերի դեմ քայլեր ձեռնարկելու Փարիզի հռչակագիրը: