Մատչելիության հղումներ

Օբաման այցելում է Եվրոպա


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Աթենքում այսօր այցելել է հին հունական Ակրոպոլիս: Այսօր Օբաման նաև ելույթ է ունեցել ժողովրդավարության և գլոբալիզացիա թեմայով:

Օբաման նախագահի պաշտոնում վերջին այցելությունն է կատարում Եվրոպա, Հունաստանից մեկնելու է Գերմանիա՝ հանդիպելու եվրոպական ազդեցիկ երկրների առաջնորդներին:

Այցելության հիմնական նպատակը եվորպական առաջնորդներին համոզելն է, որ հանրապետական Դոնալդ Թրամփի ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու հետևանքով Եվրոպայի հանդեպ Միացյալ Նահանգների քաղաքականությունը չի կարող փոխվել:

Օբամայի այցին ընդառաջ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգությունը:

Ոստիկանական լրացուցիչ հսկողություն է սահմանվել հյուրանոցի մոտ, որտեղ Օբաման իջևանելու է, Բրանդենբուրգյան դարպասների, ինչպես նաև Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի դեսպանատների մոտ:

Ակնկալվում է, որ Գերմանիայում Օբաման հանդիպելու է կանցլերի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի վարչապետերի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG