ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Արագածոտնի մարզի Արագածի, Սյունիքի մարզի Գորիսի, Տավուշի մարզի Դիլիջանի ու Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 60 - 80մ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: