Ռուսաստանցիների մոտ երկու երրորդը՝ 63 տոկոսը ցանկանում է Վլադիմիր Պուտինին տեսնել նախագահի պաշտոնում նաև 2018 թվականից հետո, երբ լրանալու է նրա նախագահության ընթացիկ ժամկետը, վկայում են «Լևադա» կենտրոնի հարցումների արդյունքները:
Սա ամենաբարձր ցուցանիշն է 2012 թվականից հետո:
Չորս տարի առաջ Պուտինին 2018-ին նախագահի պաշտոնում տեսնել ցանկացողների թիվը կրկնակի քիչ էր՝ 34 տոկոս: 2014-ին արդեն ռուսաստանցիների կեսից ավելին էին ցանկանում, որ Պուտինի նախագահությունը շարունակվի:
Ռուսաստանի նախագահական ընտրությունները անցկացվելու են 2018-ի մարտին: