Այսօր նախատեսվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Պակիստան:
Այցի նախաշեմին Պակիստանը երկրից հեռացնում է թուրք ուսուցիչներին, որոնք դասավանդում են ենթադրաբար Ֆեթուլահ Գյուլենին հարող կրթական հաստատություններում:
PakTurk միջազգային դպրոցների և քոլեջների ուսուցիչների ու նրանց ընտանիքների անդամների՝ մոտավորապես 500 մարդու վիզաները երկարաձգելու դիմումները մերժվել են: Տեղի իշխանությունները պահանջել են, որ նրանք մինչև նոյեմբերի 20-ը լքեն Պակիստանը:
PakTurk-ը, որը Պակիստանում մոտավորապես 10 հազար դպրոցականների է կրթում, հերքում է կրոնական գործիչ Գյուլենի կամ նրա շարժման հետ որևէ կապը: PakTurk-ը հայտարարել է, թե շարունակելու է գործունեությունը Պակիստանում: