Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող օնլայն պարբերականները քրեական պատասխանատվության կենթարկվեն:
Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, երկրի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը համապատասխան առաջարկը ուղարկել է Միլի մեջլիս։
Օրենքի նախագծի համաձայն, երկրի ղեկավարին վիրավորողները կարող են մինչ երեք տարվա ազատազրկման դատապարտվել։