Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը դեկտեմբերի սկզբին կհանդիպի Ռուսաստանի նախագահի հետ


Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ, արխիվ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ, արխիվ

Reuters գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դեկտեմբերի 5-6-ը հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Սա Յըլդըրըմի առաջին այցն է վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր։

Hurriyet-ի տեղեկություններով, Թուրքիայի վարչապետը Մոսկվայում հանդիպում է ունենալու ռուսաստանցի իր պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2017 թվականի հունվարին տեղի է ունենալու բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ էրդողանի նախագահությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG