Մատչելիության հղումներ

Գերմանիայում իսլամական կազմակերպության դեմ լայնածավալ գործողություններ են իրականացվում


ոստիկաններ խուզարկություններ են կատարում Բնի տներից մեկու, 15-ը նոյեմբերի, 2016թ.
ոստիկաններ խուզարկություններ են կատարում Բնի տներից մեկու, 15-ը նոյեմբերի, 2016թ.

DW-ն հայտնում է, որ Գերմանիայում հարյուրավոր ոստիկաններ խուզարկություններ են իրականացնում ավելի քան 200 բնակարաններում և գրասենյակներում, ինչպես նաև Գերմանիայում գործող երկու մզկիթներում։

Ըստ գերմանական իրավապահների, խուզարկությունները տեղի են ունենում երկրում արգելված «ճշմարիտ կրոն» իսլամիստական կազմակերպության դեմ գործողությունների շրջանակներում։ Գործողություններն իրականացվել են երկրի տասնյակ շրջաններում։

Հատուկ ծառայությունների տվյալներով, իսլամիստական այդ կազմակերպությունը զբաղվել է ծայրահեղական գաղափարախոսության քարոզչությամբ և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար մարդկանց հավաքագրմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG