Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով մեկնել է Պորտուգալիա, որտեղ մի շարք հանդիպումներ է ունենալու պորտուգալացի պաշտոնյաների հետ։
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը, փոխանցում են, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցությանը, առևտրատնտեսական և միջխորհրդարանական կապերին վերաբերող հարցեր։