Մատչելիության հղումներ

«Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցություններն ավարտվել են


Խորհրդակցություն քաղաքապետարանում, արխիվ
Խորհրդակցություն քաղաքապետարանում, արխիվ

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով նոյեմբերի 2-ին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված առաջարկության կատարմանը, նշել է, որ արդեն իսկ ավարտվել են բանակցությունները «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ՝ սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը համայնքային կառույցներին անցնելու ուղղությամբ, որոնց արդյունքները ներկայացվել է Հայաստանի կառավարությանը:

Ըստ այդմ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին հանձնարարվել է առաջիկայում հանրությանը ներկայացնել այդ մասով Երևանի քաղաքապետարանի քայլերի հաջորդականությունը:

«Մեր կողմից կատարվող բոլոր քայլերը պետք է լինեն թափանցիկ: Բացի այդ, մեր բնակչությունը պետք է հստակ իմանա, թե ինչ կարող է ակնկալել կատարվող փոփոխությունից», - ասել է քաղաքապետը:

Հիշեցնենք, նախագահը քաղաքապետին առաջարկել էր «Սեքյուրիթի դրիմ», «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ընկերությունների կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին: Միաժամանակ, քննարկել այդ համակարգերում մարդկային գործոնի ազդեցության նվազեցմանն ու կողմնակի միջամտությունները բացառող բոլոր վերահսկողական կառուցակարգերի լիարժեք պահպանման ու շարունակական կատարելագործման հնարավորությունները՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG