Մատչելիության հղումներ

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել


Երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն և ԱՄՆ նոր ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել:

Հիշեցնենք, Թրամփի հաղթանակը մեծ ոգևորությամբ էր ընդունվել Ռուսաստանում: Պուտին անգամ հույս էր հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի երկու պետությունների հարաբերությունները դուրս բերել ճգնաժամային իրավիճակից:

Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ամերիկյան հարաբերությունները, իրավիճակը Սիրիայում, թիվ մեկ չարիքի՝ ահաբեկչության դեմ պայքարի միջոցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG