Մատչելիության հղումներ

ԵՄ արտաքին գործերի նախարարները քննարկում են Թուրքիայում ստեղծված կացությունը


Թուրքիայում ստեղծված կացությունը Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների՝ այսօր Բրյուսելում մեկնարկած նիստի գլխավոր օրակարգային թեմաներից մեկն է:

Նիստից առաջ Եվրամիության անվտանգության և արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նշում էր․ - «Գիտեք արդեն, որ մենք միասնաբար արձագանքեցինք Թուրքիայում ծավալված վերջին իրադարձություններին` մասնավորաբար Ժողովրդադեմոկրատական կուսակցության ղեկավարների ձերբակալությանը: ԵՄ անդամ 28 պետությունների անունից մենք մեր մտահոգությունն ենք հայտնել նաև Թուրքիայում խոսքի ազատության վիճակի և մահապատժի հնարավոր վերականգման շուրջ ծավալված բանավեճի առթիվ»:

Իսկ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ասաց, թե Եվրամիությունը պետք է զերծ մնա Թուրքիայի հանդեպ կտրուկ քայլեր ձեռնարկելուց․ - «Շատ կարևոր է, որպեսզի մենք Թուրքիային անկյուն չմղենք: Մեր միասնական դիրոքորոշումն արտահայտելու ընթացքում անհարկի կտրուկ մոտեցումներ ցուցաբերելու կարիք չկա: Պետք չէ մոռանալ, որ Թուրքիան շատ դժվար վիճակում է, և այնտեղ վերջերս հեղաշրջման փորձ է եղել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG