Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը կատարված առաջին նշանակումների մասին:
Հունվարի 20-ից՝ նոր նախագահի երդմնակալության արարողությունից հետո, Սպիտակ տան աշխատակազմը կղեկավարի Ռայնս Պրիբուսը: Վերջին հինգ տարիներին 44-ամյա Պրիբուսը ղեկավարում էր Հանրապետական կուսակցության ղեկավար մարմինը` Ազգային կոմիտեն:
Թրամփի` ռազմավարական հարցերով գլխավոր խորհրդականի պաշտոնը կզբաղեցնի Սթիվեն Բենոնը, ով ըստ որոշ ամերիկյան լրատվամիջոցների, հայտնի է իր ծայրահեղ աջ հայացքներով: