Մատչելիության հղումներ

Ռիչարդ Կիրակոսյան․ Այն կոալիցիան, որ ստեղծվում է, իրականում քաղաքական թատրոն է


Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի համոզմամբ, այն կոալիցիան, որ հիմա ստեղծվում է, իրականում քաղաքական թատրոն է։

«Ես կպնդեի, որ առաջին հերթին կոալիցիայի հարցը տեղին չի լինելու ու նշանակություն չի ունենալու, մինչև ընդդիմությունը չկարողանա ստեղծել լուրջ այլընտրանք գործող իշխանությանը։ Իսկ դա մենք դեռևս չենք տեսել: Շատ առումներով դա արտացոլումն է այն բանի, որ քաղաքական առումով, հայերի մոտ կա բեմահարթակ կիսելը չընդունելու միտում: Ու շատ առումներով իշխանության հիմնական շեշտը, եթե ոչ միակ շեշտն այսօր՝ ապրիլին [սպասվող ընտրություններում] իշխող Հանրապետական կուսակցության վերընտրվելու հարցն է նոր խորհրդարանական համակարգում, - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Կիրակոսյանը։

Այն կոալիցիան, որ հիմա ստեղծվում է, ըստ փորձագետի, իրականում քաղաքական թատրոն է, ու շատ առումներով այն պարզապես օգտագործվում է իշխանության կողմից իբրև PR, այլ ոչ թե իբրև քաղաքական մշակույթ:

«Ակնհայտ է, թե ինչ պիտի տեղի ունենա մի երկու շաբաթից՝ Հանրապետական կուսակցության ամենամյա համագումարը կբարձրացնի վարագույրը կուսակցության նոր վերափոխման վրայից: Ավելի երիտասարդ դեմքեր կտեսնենք, կտեսնենք հանրային վստահության վերականգման փորձը, որ վարչապետն արդեն անում է: Դժբախտաբար, դա դեռևս տեղի է ունենում մակերեսային մակարդակում: Մենք դեռ չենք տեսել որևէ շտկումներ քաղաքականության մեջ, լինի դա արձագանք Ադրբեջանի ապրիլյան հարձակմանը, թե՝ արձագանք հուլիսյան ապակայունացնող իրադարձություններին», - ասաց Կիրակոսյանը:

Փորձագետի գնահտմամբ, դժբախտաբար, բնակչությանը մատուցվում է վատ ծառայություն. - «Իշխող կուսակցությունը շարունակում է իշխել կառավարության վրա, այլ ոչ թե կառավարել կառավարությանը, ու շատ առումներով մարտահրավերը կամ բեռը ընկնում է կառավարության վրա, ռիսկը, սակայն, ավելանում է, այն ռիսկը ցանկացած գործող կառավարությանը, որն անտեսում է փոփոխությունների հանրային պահանջը ու բարեփոխումների ակնկալիքները: Երկրորդը, եթե ապրիլին սպասվող ընտրությունները կրկին բաց թողած հնարավորություն դառնան, եթե ավելի ազատ ու արդար չլինեն, կարծում եմ, որ իշխանությունում շատ մարդիկ թերագնահատում են դժգոհության ու հիասթափության աստիճանը: Այնպես որ կիզակետը կլինի ապրիլին`չնայած հին քաղաքական ձիուն նոր դեմք տալու փորձին»:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի նեյեմբերի 13-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG