Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի ղեկավարը զգուշացնում է, որ մարտահրավերների դեմ «միայնակ պայքարելը տարբերակ չէ»


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բրիտանական Observer թերթում այսօր հրապարակած հոդվածում հայտարարել է, որ Արևմուտքն այսօր առերեսվել է անվտանգության մեծագույն մարտահրավերների հետ և «դրանց դեմ միայնակ պայքարելը տարբերակ չէ»։

Արձագանքելով Հյուսիսատլանտյան դաշինքի վերաբերյալ ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտած բացասական տեսակետներին, Ստոլտենբերգը նշել է․ - «Այժմ ժամանակը չէ կասկածի տակ դնելու Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը»։

Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը կարծիք էր հայտնել, որ Վաշինգտոնը պետք է քննարկի՝ արդյո՞ք արժե օգնության ձեռք մեկնել ՆԱՏՕ-ի այն դաշնակիցներին, ովքեր չեն կատարում իրենց պարտավորությունները պաշտպանության ոլորտում։ Թրամփի այս հայտարարությունը կասկածի տակէ դնում ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը, որի համաձայն դաշինքի ցանկացած անդամի դեմ հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլորի դեմ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG