Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ Թուրքիայի նկատմամբ կարող են տնտեսական պատժամիջոցներ սահմանվել ընդդիմադիր գործիչների և լրագրողների ձերբակալությունների պատճառով: Այս մասին գերմանական «Բիլդ» պարբերականին հղում անելով փոխանցում է «Դոյչե Վելլեն»:
«Եվրամիությունում մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպիսի տնտեսական քայլեր կարող ենք ձեռնարկել: Մաքային միությունը, որին անդամակցում է Թուրքիան, տարվա վերջին բարեփոխվելու է: Ես չեմ պատկերացնում մաքսային միության ընդլայնումը ընդդիմադիրների և լրագրողների ձերբակալությունների ալիքից հետո», - Շուլցի խոսքերն է մեջբերում գերմանական լրատվամիջոցը:
Շուլցը նաև նշել է, որ Եվրամիությունը կդադարեցնի բանակցությունները Անկարայի հետ անդամակցության շուրջ, եթե Թուրքիան սկսի կիրառել մահապատիժը: