Մատչելիության հղումներ

Փարիզում վերաբացվել է «Բատակլան» ակումբը, որտեղ մեկ տարի առաջ 90 մարդ էր սպանվել


Փարիզում վերաբացվել է «Բատակլան» համերգային ակումբը, որտեղ մեկ տարի առաջ տեղի էր ունեցել 90 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումը: Բացմանը ելույթ է ունեցել բրիտանացի հանրահայտ երաժիշտ Սթինգը: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ համերգի հասույթը փոխանցվելու է բարեգործական կազմակերպություններին, որոնք աջակցում են հարձակման զոհերին ու նրանց հարազատներին:

2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքը առնվազն 130 մարդու կյանք է խլել, ևս 350 հոգի վնասվածքներ են ստացել: Ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG