Ամերիկյան խոշոր քաղաքներում՝ Մայամիում, Ատլանտայում, Նյու-Յորքում, Սան-Ֆրանցիսկոյում հազարավոր մարդիկ դարձյալ փողոց են դուրս եկել՝ բողոքելով երկրի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության դեմ:
Բողոքի գործողություններն անցնում են առանց բախումների, հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ հավելելով, որ Թրամփի հակառակորդները մտադիր են ցույցերը շարունակել նաև հանգստյան օրերին: