Մատչելիության հղումներ

Ֆեդերիկա Մոգերինին՝ Բոննի միջազգային մրցանակի դափնեկիր


Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ
Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին արժանացել է Բոննի միջազգային մրցանակին՝ ժողովրդավարության զարգացման գործում ներդրած ջանքերի համար: Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, Մոգերինին մրցանակի դրամական մասը, որը կազմում է 10 հազար եվրո, փոխանցել է սիրիացի փախստականների ինտեգրման ծրագրին:

Ժողովրդավարության զարգացման համար տրվող Բոննի միջազգային մրցանակը հիմնադրվել է 2009 թվականին: Առաջին անգամ այն շնորհվել է Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելին: Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնը ստանձնել է 2014 թվականին: Մինչ այդ նա զբաղեցրել է Իտալիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG