Մատչելիության հղումներ

Պայթյուն Աֆղանստանում, կան զոհեր


Աֆղանստանում տեղակայված «Բագրամ» ավիաբազան, արխիվ
Աֆղանստանում տեղակայված «Բագրամ» ավիաբազան, արխիվ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից հյուսիս գտնվող «Բագրամ» ավիաբազայում այսօր տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել երեք մարդ, ևս 15-ը վիրավորվել է: Հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Այս մասին տեղեկացնում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչությունը:

Բագրամի նահանգապետը հայտարարել է, թե պայթյունի պատճառներն ուսումնասիրվում են: Աֆղանստանի ամենախոշոր այս ավիաբազան նախկինում ևս մի քանի անգամ հարձակման է ենթարկվել «Թալիբան» շարժման գրոհայինների կողմից: Անցած տարվա դեկտեմբերին այնտեղ տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 6 ամերիկացի զինվորական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG