Մատչելիության հղումներ

Մերկելը Թրամփի հետ քննարկել է Գերմանիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Գերմանիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները:

Գերմանական կառավարության ղեկավարը ավելի վաղ շնորհավորել էր Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ,չնայած այն հանգամանքին, որ վերջին ամիսներին մի քանի անգամ խստորեն քննադատել էր նախագահության հանրապետական թեկնածուին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG