Cumhuriyet թերթի հրատարակիչ Աքըն Աթալայը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում՝ Գերմանիայից Թուրքիա վերադառնալիս: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է պարբերականի ինտերնետային էջը:
Ավելի վաղ ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով ձերբակալվել էին թերթի գլխավոր խմբագիր Մուրատ Սաբունջուն, պարբերականի 8 ղեկավարներն ու լրագրողները: Նրանց մեղադրում են Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությանը և իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենին աջակցելու մեջ: