Ֆրանսիայի նախագահի իմպիչմենտի մասին բանաձևի նախագիծը ներկայացվել է երկրի գործադիր մարմնին: Հանրապետականների հեղինակած փաստաթղթի տակ ստորագրել է 79 պատգամավոր:
France-Presse լրատվական գործակալությունը, վկայակոչելով փաստաթղթի տեքստը, նշում է, որ դրա հեղինակները որպես պատճառ մատնանշում են նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից «պետական գաղտնիքի կոպիտ խախտումը»: Խոսքը, մասնավորապես, նրա որոշ հայտարարությունների մասին է, որոնք տեղ են գտել անցած ամիս լույս տեսած «Նախագահը չպետք է այդ մասին խոսի...» գրքում: Դրանում հրապարակված է Ֆրանսիայի ղեկավարի 61 հարցազրույց:
Փորձագետները քիչ հավանական են համարում, որ հանրապետականների նախաձեռնությունը հավանության արժանանա օրենսդրական հանձնաժողովի կողմից: