Մատչելիության հղումներ

«Քարֆուր»-ը Հայաստանից չի հեռանում. տնօրեն


Սերժ Սարգսյանը «Քարֆուր»-ի բացմանը, Երևան, 11-ը մարտի, 2015թ.
Սերժ Սարգսյանը «Քարֆուր»-ի բացմանը, Երևան, 11-ը մարտի, 2015թ.

«Քարֆուր»-ը Հայաստանից չի հեռանում։ Այս մասին այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Հայաստանում ընկերության գլխավոր տնօրեն Վաչե-Արսենը։

Նշենք, որ «Քարֆուր» սուպերմարկետը վերջին շրջանում Հայաստանում շարունակաբար փոքրացնում է իր առևտրային տարածքը։ Այս փոփոխություններով պայմանավորված լուրեր են շրջանառվում, թե ֆրանսիական հայտնի սուպերմարկետների ցանցի երևանյան մասնաճյուղը փակման եզրին է։

Վաչե-Արսենը տեղեկացրեց, որ տարածքի կրճատումը պայմանավորված է միայն բիզնես պլանի փոփոխությամբ։

«Քարֆուր»-ը, հիշեցնենք, Երևանում բացվել է 2015 թվականի մարտի 11-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG