Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքներում՝ Լոս Անջելեսից մինչև Բոստոն, հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել նախագահական ընտրություններում հաղթանակած հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ:
Հիմնականում խաղաղ ցույցերի ընթացքում ընդդիմադիրները քննադատել են միլիարդատեր գործարարի աղմկահարույց հայտարարությունները ապօրինի միգատներին վտարելու, մահմեդականների նկատմամբ առավել կոշտ վերաբերմունք որդեգրելու վերաբերյալ:
Ցույցերը առավել մարդաշատ են եղել այն քաղաքներում, որտեղ ձայների մեծամասնությունը ստացել էր դեմոկրատ Հիլարի Քլինթոնը: Վերջինս երեկ՝ ընտրություններից հետո առաջին ելույթում, կոչ է արել ամերիկացիներին միավորվել և իր մրցակցին երկիրը առաջնորդնելու հնարավորություն տալ: