Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Դոնալդ Թրամփի կամ Բարաք Օբամայի հետ Վլադիմիր Պուտինի հանդիպման պլան ներկա պահին չկա:
Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու կարիք կա, երկխոսության կարիք կա:
Պեսկովը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի հետ Սիրիայի հարցով երկխոսությունը կբարելավվի:
Կրեմլի խոսնակն ասել է, թե ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մեղադրանքներն աբսուրդ են: