Եվրամիությունը սև ցուցակում ընդգրկեց Ղրիմից և Սևաստոպոլից ընտրված Ռուսաստանի Պետդումայի բոլոր պատգամավորների անունները։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի որոշման տեքստում, որը հրապարակել է Եվրամիության պաշտոնական պարբերականը։
Այդպիսով, սև ցուցակում ընդգրկվել է Ռուսաստանի և Ուկրաինայի 157 քաղաքացի և 37 կազմակերպություն՝ հիմնականում պետական կառույցներ, ինչպես նաև Դոնեցկի, Լուգանսկի զինված միավորներ։
Ցուցակում ընդգրկված անձանց արգելված է մուտք գործել ԵՄ տարածք և Եվրամիության բանկային համակարգ։