Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը քվեարկեց Նյու Յորք նահանգի Չափաքուա քաղաքի ընտրատեղամասերից մեկում:
Նա ընտրատեղամաս էր եկել ամուսնու՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ:
Հանրային դպրոցում տեղակայված ընտրատեղամասի մոտ հավաքվածները, ողջունելով Հիլարի Քլինթոնին, վանկարկում էին, թե հավատում են նրա հաղթանակին և սելֆի անում նրա հետ:
Հիլարի Քլինթոնը կարճ ելույթ ունեցավ, ասաց, որ խորապես զգացված է և գիատակցում է այն մեծ պատասխանատվությունը, որը ստանձնել է և որ շատ մարդիկ են հույսեր կապում ընտրությունների արդյունքների հետ:
«Ես կանեմ առավելագույնը, ինչին ընդունակ եմ, եթե ինձ հաջողվի այսօր հաղթել»,- մինչ ընտրատեղամասից հեռանալը լրագրողներին ասաց Հիլարի Քլինթոնը: