Մատչելիության հղումներ

Աֆղանստանում ԱՄՆ օդուժի հարվածներից տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել


Աֆղանստան - Մարտական գործողությունների հետևանքով ավերված տուն Կունդուզում, 29-ը հոկտեմբերի, 2016թ․
Աֆղանստան - Մարտական գործողությունների հետևանքով ավերված տուն Կունդուզում, 29-ը հոկտեմբերի, 2016թ․

ՄԱԿ-ը հետաքննում է Աֆղանստանի հյուսիսում ամերիկյան օդուժի հարձակումների հետևանքով տասնյակ քաղաքացիների մահվան դեպքերը: Համաձայն որոշ տվյալների՝ առնվազն 32 մարդ է սպանվել, 19-ը՝ վիրավորվել Կունդուզի շրջաններից մեկում օդային հարվածներից, հիմնականում՝ կանայք և երեխաներ:

Աֆղանստանում ՄԱԿ-ի օժանդակության առաքելության ղեկավարի խոսքով՝ երկրի խաղաղ բնակչության շրջանում միայն վերջին շաբաթվա ընթացքում 95 մարդ է սպանվել, 111-ը՝ վիրավորվել, ինչը անթույլատրելի է և վտանգում է երկրում խաղաղության և կայունության հաստատման ջանքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG