Ռուսաստանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել ամերիկյան կողմին՝ հայտարարելով, որ այսուհետ ԱՄՆ-ից դիվանագետների ներկայությունը Ռուսաստանում բոլոր ընտրություններին անցանկալի է։ Այս մասին «Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտնել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։
Ամերիկյան դիվանագետների դիտարկումների արգելքը, Ռյաբկովի խոսքով, պատասխան է Վաշինգտոնի համանման քայլին։
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն ճնշում է գործադրում դիվանագետների նկատմամբ՝ ԱՄՆ նախագահի ընտրություններին ընտրատեղամասերին մոտ չթողնելու նպատակով։
«Մենք դրանից մեր եզրակացություններն արել ենք», - ընդգծել է Ռյաբկովը։