Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում մեկնարկել է նախագահի ընտրությունների արտահերթ քվեարկությունը


ԱՄՆ նախագահի ընտրությունների արտահերթ քվեարկությունը մեկնարկել է։

Դիտորդները նշում են բարձր մասնակցություն, մասնավորապես, լատինաամերիկացիների շրջանում՝ Կոլորադո, Նևադա, Ֆլորիդա նահանգներում։ Այդ ընտրողներն ավանդաբար քվեարկում են նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածուի օգտին։

Associated Press-ի հաղորդմամբ՝ 43.2 միլիոն մարդ արդեն քվեարկել է։ Սպասվում է, որ արտահերթ քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը ձայների հաշվարկից հետո կկազմի ավելի քան 50 միլիոն մարդ։ Դա կնշանակի, որ ամերիկացի ընտրողների արդեն 40 տոկոսը իրենց ձայնը տվել են մինչև ընտրությունների օրը, փոխանցում է AP-ն։

2012 թվականին 46 միլիոն մարդ՝ ընտրողների 35 տոկոսը քվեարկել է արտահերթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG