Ռուսաստանի հաստատակամ վերաբերմունքը ՆԱՏՕ-ի նկատմամբ կարող է դեռ մի քանի տասնամյակ տևել, այնքան, ինչքան «սառը պատերազմը», «Ազատության» հետ զրույցում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը:
Նա ընդգծել է, որ ռուսները իրենց «նվաստացած և դավաճանված» են զգացել 1990-ականների ընթացքում և այդ պատճառով մեծ ցանկություն ունեն վերականգնել Ռուսաստանի հզորությունը նախկին խորհրդային տարածքում: