Մատչելիության հղումներ

ԱՄՆ բանակի հրամանատարը բանակցություններ է անցկացրել Անկարայում


Կիրակի օրն անակնկալ այցով Անկարա է ժամանել Միացյալ Նահանգների Զինված ուժերի հրամանատարը` Միացյալ շտաբերի կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը:

Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ բանակցությունների ընթացքում Դանֆորդը քննարկել է Իրաքի հյուսիսում և Սիրիայում ծավալված գործողությունները, որոնց նպատակը «Իսլամական պետություն» խմբավորման վերջնական ջախջախումն է:

Թուրքական կողմի փոխանցմամբ, պաշտոնական Անկարան ամերիկացիներից պահանջել է բացառել ԻՊ-ի ոչ-պաշտոնական վարչական կենտրոն համարվող Ռաքքայի գրավումը քրդական ուժերի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG