Մատչելիության հղումներ

Կադիրովը Էրդողանին խնդրում է արտահանձնել չեչեն ահաբեկիչներին


Ռամզան Կադիրով, արխիվ
Ռամզան Կադիրով, արխիվ

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը դիմել է Թուրքիայի նախագահին՝ չեչենական ծագում ունեցող երեք ահաբեկիչների արտահանձնելու խնդրանքով: Ըստ Կադիրովի, կան փաստեր, որ Թուրքիայում ձերբակալված այդ գրոհայիններից յուրաքանչյուրը ծրագրել և իրականացրել է բազմաթիվ ահաբեկչական գործողություններ՝ զինվորականների, ոստիկանների ու շարքային քաղաքացիների սպանություններ:

Էրդողանին հասցեագրած իր նամակում Չեչնիայի առաջնորդը նաև նշում է, թե մեծ ոգևորությամբ է ընդունել Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնումն ու ջերմացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG