Ռուսաստանյան և սիրիական զինված ուժերը ուրբաթ օրը 10 ժամով դադարեցրել են ռմբակոծությունները սիրիական Հալեպում:
Այսպես կոչված «հումանիտար դադարը» թվով երկրորդն է Հալեպում, որը նախաձեռնել է ռուսաստանյան իշխանությունը: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Մոսկվան, ընդմիջումը սիրիական զինյալների համար վերջին հնարավորությունն է՝ լքելու քաղաքի արևելյան հատվածը:
Զինյալները ավելի վաղ մերժել են Սիրիայի նախագահի դաշնակիցների այս առաջարկությունը:
Ռուսաստանի հայտարարած նախորդ «հումանիտար դադարը» տևել է երեք օր: Այն ժամանակ սակավաթիվ մարդկանց է հաջողվել լքել քաղաքը, ՄԱԿ-ն էլ անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով հրաժարվել է վիրավորների տարհանումից: