Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար. ԻՊ առաջնորդը լքել է Մոսուլը


Իրաք - ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին Մոսուլում ելույթի ժամանակ, հուլիս, 2014թ․
Իրաք - ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին Մոսուլում ելույթի ժամանակ, հուլիս, 2014թ․

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին լքել է իրաքյան Մոսուլ քաղաքը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը ՝ վկայակոչելով արևմտյան հատուկ ծառայությունների տվյալները:

Խորհրդարանում ունեցած ելույթում Ջոնսոնը նշել է, թե ԻՊ առաջնորդը լքել է շրջափակված քաղաքը, բայց ինտերնետ ունի, որպեսզի ուրիշներին կոչ անի պայքարել Մոսուլի համար, փոխանցում է The Guardian-ը:

Վերջին օրերին համացանցում տարածվել է, ինչպես պնդում են՝ ԻՊ առաջնորդի տեսաուղերձը, որով ահաբեկչական խմբավորման զինյալներին կոչ էր արվում մարտնչել Մոսուլի համար: Դա ալ-Բաղդադիի առաջին տեսաուղերձն է վերջին մեկ տարվա ընթացքում. ավելի վաղ ենթադրություններ էին հնչում, թե նա սպանվել է, բայց «Իսլամական պետություն»-ը չի ցանկանում այդ մասին հայտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG